ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Դոհա՝ ստորագրելու «Թալիբան»-ի հետ համաձայնագիրը, որը կարող է վերջ դնել Աֆղանստանում տասնամյակներ ձգվող հակամարտությանը:
Համաձայնագիրը նախատեսում է նախ ամերիկյան և միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերում մի քանի փուլերով, ապա բանակցություններ թալիբների և Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարության միջև:
Միացյալ Նահանգները Աֆղանստան է ներխուժել 18 տարի առաջ՝ Ջորջ Բուշի նախագահության օրոք՝ ոչնչացնելու «Թալիբան»-ի ռեժիմը, որն ապաստան էր տվել միջազգային ահաբեկչական խմբավորումներին:
2001 թվականից ի վեր Աֆղանստանում ամերիկյան զորքի թիվը տատանվում էր 8,6 հազարից մինչև 13 հազարի միջև: Սա Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենատևական պատերազմն է:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում միայն վերջին տասը տարվա ընթացքում սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ: