Բախումներ Ադրբեջանում՝ կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող անձանց և ոստիկանության միջև

Նախօրեին Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանային հիվանդանոցում, որտեղ պահվում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող անձինք, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության մասնակցությամբ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ կարանտինի մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների նկատմամբ կիրառվել է ուժ, երբ վերջիններս սկսել են բողոքել հիվանդանոցի հակահիգիենիկ պայմաններից, դիմակների և այլ հիգիենիկ պարագաների՝ ընդհուպ ջրի բացակայությունից:

Հիվանդանոցը այժմ հսկում են ոստիկանության հատուկ ջոկատայինները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հիվանդանոցներում կորոնավիրուսի կասկածանքով 200 մարդ է գտնվում կարանտինի մեջ, այս պահին հայտնի է միայն մեկ հաստատված դեպքի մասին, վարակակիրը, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ռուսաստանի քաղաքացի է: