Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3 հազար 664-ի՝ 47 երկրներում, մահացել է 57 մարդ, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Չինաստանում, ըստ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի, վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 327 նոր դեպք է հաստատվել, որից 318-ը՝ վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում, արձանագրվել է մահվան 44 դեպք, այդ թվում 41-ը՝ Հուբեյում։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 78 հազար 824-ի, որոնցից տվյալ պահին հիվանդ են 39 հազար 919-ը, ծանր վիճակում են 7 հազար 952-ը. 36 հազար 117 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 2 հազար 788-ը մահացել է։
Ինչպես և նախօրեին՝ անցած օրվա ընթացքում ևս Չինաստանի սահմաններից դուրս ավելի շատ նոր դեպքեր են գրանցվել, քան Չինաստանում: