Սանասարյանի գործով դատավարությունում սկսվեց ապացույցների հետազոտումը

Դավիթ Սանասարյանը դատարանում, փետրվար, 2020թ.

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի, այսպես ասած «հեմոդիալիզի» գործով հերթական դատական նիստը կայացավ՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։

Սկսվեց ապացույցների հետազոտումը։ Բալայանն ընթերցեց գործում առկա գրավոր փաստաթղթերը։

Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտին։

Հիշեցնենք՝ որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում կասեցվել են։