Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել է, որ աշխարհն ամենայն հավանականությամբ արդեն հայտնվել է կորոնավիրուսի պանդեմիայի՝ գլոբալ համաճարակի շեմին: Ավստրալիայի իշխանությունը մտադիր է արտակարգ միջոցներ ձեռնարկել վտանգը կանխելու համար:
«Հաշվի առնելով մասնագետների հայտնած տեսակետները, կարող ենք փաստել՝ ամեն ինչ վկայում է այն մասին, որ աշխարհում առաջիկայում կսկսվի կորոնավիրուսի պանդեմիա: Մենք որոշել ենք իրականացնել կորոնավիրուսի վտանգին արձագանքելու արտակարգ ծրագիր», - ասել է Ավստրալիայի վարչապետը: