Աֆղանստանը պատմական հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու համար. Փոմփեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Աֆղանստանը «պատմական հնարավորություն» ունի խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ տեղեկացնելով, որ փետրվարի 29-ին ամենայն հավանականությամբ համաձայնագիր կկնքվի թալիբների հետ, եթե բռնությունների նվազման տեմպը հաջողությամբ շարունակվի։

Անցյալում թալիբները հրաժարվել են բանակցել Աֆղանստանի կառավարության հետ՝ անվանելով այն օտարերկրյա ուժերի խաղալիք։

Ըստ Փոմփեոյի՝ այս բանակցությունները, եթե իհարկե կայանան, կլինեն առաջինը, երբ աֆղաններին ներկայացնող հակամարտության բոլորը կողմերը կնստեն և կսկսեն հաշտեցման շուրջ բարդ աշխատանքը։

Միացյալ Նահանգները 13 հազարի հասնող զորք ունի Աֆղանստանում։