Ռուսաստանի նախկին հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոյի գործունեության և սպանության մոտիվներով կոմպոզիտոր Էնթոնի Բոլթոնը երկու գործողությամբ օպերա է գրել՝ այն կոչելով «Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքն ու մահը»: Լոնդոնում կայացած ասուլիսում կոմպոզիտորը լրագրողներին ասել է, որ 3 տարի աշխատել է իր այդ նոր ստեղծագործության վրա:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն Ռուսաստանից հեռացել էր, 2001-ին ապաստան էր ստացել Բրիտանիայում: Նա մահացավ 2006-ին Լոնդոնում՝ ռադիոակտիվ նյութից թունավորվելու հետևանքով: Ենթադրվում է, որ Լիտվինենկոյին սպանեցին Ռուսաստանի հատուկ ծառայությունները: