Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ փետրվարի 25-ին կժամանի Բաքու: Այս մասին հաղորդագրությունը զետեղված է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 25-ին Բաքվում՝ նախագահներ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ, կայանալու է Թուրքիա-Ադրբեջան համագործակցության խորհրդի ութերորդ նիստը: Թուրքական կողմի տեղեկություններով` նիստի ընթացքում պատվիրակությունները կքննարկեն երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում է նախատեսված: