Թուրք և հույն զինվորականները փորձելու են բարելավել երկկողմ հարաբերությունները

Թուրքիա-Թուրքական նավը պարեկում է Էգեյան ծովում, արխիվ

Թուրքիան և Հունաստանը 2020 թվականին փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլեր են ձեռնարկելու: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը` ամփոփելով Աթենքում շուրջ մեկ շաբաթ տևած բանակցությունների արդյունքները:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների ծովային և օդային տարածքներում համագործակցությունը խորացնելու և անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ», - նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Կողմերը, ըստ թուրքական Hurriyet պարբերականի, պայմանավորվել են բանակցությունները շարունակել Անկարայում:

Վերջին տարիներին հունական և թուրքական բանակի զինծառայողները պարբերաբար ներքաշվում էին տարատեսակ սահմանային միջադեպերում: