Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի և նրա կնոջ գործով դատավարությունը:
Ֆրանսիական դատախազությունը կառավարության նախկին ղեկավարին մեղադրում է սեփական կնոջը ձևականորեն որպես օգնական ձևակերպելու և նրան պետբյուջեից շուրջ մեկ միլիոն եվրո աշխատավարձ վճարելու համար: Այս պրակտիկան, ըստ իրավապահների, Ֆիյոնը կիրառել է շուրջ 30 տարի` ֆրանսիական խորհրդարանում պատգամավորական գործունեության ընթացքում:
Նախկին վարչապետը կտրականապես հերքում է ներկայացված մեղադրանքները` նշելով, որ կինը պարտականությունների բավական լայն շրջանակ է ունեցել, մասնավորաբար՝ խմբագրել է իր ելույթները: