Իտալիայի կառավարությունն այսօր հաստատել է երկրի հյուսիսում կորոնավիրուսի հետևանքով մահվան 4-րդ դեպքի մասին տեղեկությունները: Նույն աղբյուրի համաձայն՝ վարակակիրների թիվը երկրում հասել է 200-ի:
Իտալիայում կորոնավիրուսի տարածման հիմնական շրջաններն են հյուսիսում գտնվող Լոմբարդիան և Վենետոն: Տեղական իշխանությունների որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով այստեղ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, թանգարանները և կինոթատրոնները, նախատեսվածից շուտ է ավարտվել Վենետիկի աշխարհահռչակ դիմակահանդեսը: