Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը երկրի խոշորագույն քաղաքներից մեկում` Համբուրգում կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում ծանր պարտություն է կրել` վատթարագույնը քաղաքում անցկացվող բոլոր մակարդակների ընտրությունների պատմության մեջ:
Նախնական տվյալների համաձայն՝ Մերկելի կուսակիցները Համբուրգում քվեների 11 տոկոսով հայտնվել են երրորդ տեղում` զիջելով սոցիալ- դեմոկրատներին և կանաչներին:
Ծանր պարտություն է կրել նաև ծայրահեղ ազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը դժվարությամբ է կարողացել հաղթահարել քաղաքային խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 5 տոկոսի անցողիկ շեմը: