Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, թեթև վիրավորվել է հայ զինծառայող. ՊՆ խոսնակ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ «հայկական Զինված ուժերի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»:

Այլ մանրամասներ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը չի հաղորդում։