Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեեկատվության և հասրակայնության հետ կապի վարչությունը հայտնուն է, որ հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք՝ Գերմանիայի Հանաու քաղաքում փետրվարի 19-ին հրազենով մի տղամարդ անկանոն կրակ էր բացել նարգիլե առաջարկող սրճարաններում՝ սպանելով 9 մարդու:

Ժամեր անց ոստիկանությունը սեփական բնակարանում հայտնաբերել էր կասկածյալի, ինչպես նաև նրա 72 տարեկան մոր դին: