Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Նույն օրը առավոտյան նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ տեղի կունենա նախարարների համատեղ ասուլիսը։
Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենա Երևանում Սլովակիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։