Խորվաթիայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել՝ մասոն լինելու պատճառով

Խորվաթիայի գլխավոր դատախազ Դրազեն Յելենիչ, արխիվ

Խորվաթիայի գլխավոր դատախազ Դրազեն Յելենիչը հասարակական ճնշման ներքո հրաժարական է ներկայացրել՝ ավելի վաղ նա խոստովանել էր, որ մասոնական օթյակի անդամ է:

«Իմ անդամակցությունը որևէ կերպ չի ազդել աշխատանքիս վրա, սակայն վերջին մեղադրանքներն անհնարին են դարձնում հետագա պաշտոնավարումս», - հայտարարել է Յելենիչը, ով գլխավորում էր դատախազությունը 2018 թվականից:

Շաբաթասկզբին տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ ընկերն է հրավիրել իրեն մասոնական օթյակ, պնդելով, թե դրանով կազմակերպությունը գնահատել է իր մասնագիտական հմտությունները:

Խորվաթիայի Մասոնների օթյակը պաշտոնական կայքում ներկայանում է որպես կազմակերպություն, որը «միավորում է պատվարժան մարդկանց՝ ամենատարբեր՝ բարոյական ու փիլիսոփայական թեմաներ քննարկելու համար»: