Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում, առաջինը՝ Եվրոպայում, պնդում է BICC միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցը:
Բոննում գործող կենտրոնը փաստում է, որ Երևանը ռազմական ծախսերին տրամադրում է ՀՆԱ-ի 6,5 տոկոսը՝ անցած տարվանից մի փոքր ավելի: Ընդ որում, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին, որը դիտարկված 154 երկրների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Ուսումնասիրությունը նշում է. - «Ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պատճառով կողմերը շարունակում են էական միջոցներ ներդնել բանակում, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն արդիականացնում են սպառազինությունները՝ մեծածավալ համաձայնագրեր կնքելով Ռուսաստանի հետ»: