Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Վիճակագրական կոմիտեին:
Վարչապետն ընդգծեց, որ սա վատ ցուցանիշ չէ. - «2008 թվականից ի վեր ամենամեծ տնտեսական աճն ենք ապահովել: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020-ին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք», - հավելեց նա: