Ըստ բրիտանական պարբերականների, որոնք հղում են անում Ջուլիան Ասանժի փաստաբանին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է համաներել Wikileaks-ի հիմնադրին, եթե նա հայտարարի, որ Ռուսաստանն անմասն է ԱՄՆ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա հարձակումից։
Սպիտակ տունը դեռ չի արձագանքել այս հայտարարություններին:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ղեկավարած քննությունը պարզել էր, որ սերվերների վրա հարձակմանը մասնակցել են ռուսաստանցի հաքերները:
Թրամփին վերագրվող հայտարարությունը մամուլում է հայտնվել Լոնդոնում Ասանժի արտահանձնման հարցով դատավարության մեկնարկից օրեր առաջ: