Մոլդովայի իշխանությունները մերժել են Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ղեկավարների` տարածաշրջանում ռուսաստանցի զինվորականների թվի ավելացման առաջարկը: Այս մասին այսօր Քիշնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:
«Կարծում եմ, որ նման առաջարկների քննարկումը անլուրջ գործ է», - ասել է մոլդովական կառավարության ղեկավարը:
Ռուսաստանցի զինվորականների թիվը ներկայիս՝ 400-ից 4200-ի հասցնելու առաջարկով օրերս հանդես էր եկել հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունները համակարգող Միասնական վերահսկիչ հանձնաժողովում Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Օլեգ Բելյակովը:
«Խաղաղապահների թվի ավելացման որևէ կարիք չկա», - դրան ի պատասխան՝ այսօր հայտարարել է Մոլդովայի վարչապետը: