Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին վերադառնում է ակտիվ քաղաքականություն

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին:

«Ընտրելով ավտորիտարիզմը` «Վրացական երազանքը» հատել է բոլոր կարմիր գծերը: Առանց ժողովրդավարության չկա ազգային միասնություն և արևմտյան կողմնորոշում: Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն», - Twitter-ի իր էջում գրել է Գեորգի Մարգվելաշվիլին, որը Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2013-ից 2018 թվականներին:

«Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարգվելաշվիլին նշել է, որ առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնի երկրի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Վրաստանի նախկին նախագահը չի բացառել նաև հնարավոր շփումներն իր նախորդի` Միխեիլ Սաակաշվիլիի հետ: