Միացյալ Նահանգների հարյուրավոր քաղաքացիներ են անցած գիշեր տարհանվել ճապոնական Յոկոհամա նավահանգստում գտնվող Diamond Princess զբոսաշրջային նավից:
Ամերիկացիները 13 օր շարունակ գտնվում էին կարանտինում Diamond Princess-ի ուղևորների շրջանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո:
Անցած գիշեր ամերիկյան իշխանությունները հայրենակիցներին Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանից տեղափոխել են Կալիֆորնիա, որտեղ նրանք ևս մեկ երկշաբաթյա կարանտին կանցնեն:
Միացյալ Նահանգների Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով` վարակակիր ամերիկացիների թիվը նավի ուղևորների շրջանում հասնում է չորս տասնյակի: