Փետրվարի 25-ին ԱԺ լսումներ՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով

Լսումներ Ազգային ժողովում, արխիվ

Փետրվարի 25-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական
լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման նպատակով։ Այդ մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։