Հասան Ռոհանի. «Իրանը երբեք տեղի չի տա ամերիկյան ճնշումներին»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքով` Վաշինգտոնի որդեգրած առավելագույն ճնշման քաղաքականությունն իր նպատակին չի հասնում:

«Իրանը երբեք ճնշումների ներքո չի բանակցի Միացյալ Նահանգների հետ», - հայտարարել է Ռոհանին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք երբեք չեն ընկրկի ԱՄՆ ճնշումների առջև և թույլ դիրքերից չենք բանակցի: Իրանի դեմ «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությունը դատապարտված է անհաջողության», - հայտարարել է Իրանի նախագահը: