Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնում է Բելառուս

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս:

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հրավերով իրականացվող այցի շրջանակներում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցությունները, Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների 2020 թվականի երկկողմ համագործակցության պլանի հաստատումը:

Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։