Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը «Ֆեյսբուք»-ի իր էջում այսօր գրել է, թե փետրվարի 9-ի խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների նախնական արդյունքներով՝ 125 տեղանոց խորհրդարանում «Յենի Ազերբայջան»-ը 72 մանդատ կունենա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չի հրապարակել: