Դեմոկրատների ներկուսակցական պայքարում Նյու Հեմփշիրում հաղթել է Բերնի Սանդերսը

ԱՄՆ - Բերնի Սանդերսի աջակիցների հավաքը Նյու Հեմփշիրի Դարհեմ քաղաքում, 10-ը փետրվարի, 2020թ.

ԱՄՆ-ի այս տարվա նախագահական ընտրություններին դեմոկրատների թեկնածուին որոշելու ներկուսակցական պայքարում Նյու Հեմփշիր նահանգում հաղթել է սենատոր Բերնի Սանդերսը:

«Շնորհակալություն Նյու Հեմփշիր, և թույլ տվեք ասել՝ այս հաղթանակը Դոնալդ Թրամփի վերջի սկիզբն է», - հայտարարել է Սանդերսը:

Նյու Հեմփշիրում երկրորդ տեղում է Փիթ Բութիջիչը, ով հաղթել էր Այովայում:

Դեմոկրատների քարոզարշավի սկզբում առաջատար թեկնածու համարվող նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Նյու Հեմփշիրի ընտրություններում ընդամենը 5-րդն է: