Արցախի պաշտպանության բանակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Հաղորդագրության մեջ ասված է, որ պարտադիր ժամկետային զինծառայողն անգիտակից վիճակում հայտնաբերվել է այսօր առավոտյան ՊԲ N զորամասի տարածքում: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:
ՊԲ մամուլի ծառայությունից ավելի վաղ հաղորդել էին, որ նախնական տվյալներով` նա հանկարծամահ է եղել: