Ձյան սողանքի հետևանքով երեք պայմանագրային զինծառայողների մահվան և մեկի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ), կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Հիշեցնենք՝ երեկ 16։50-ի սահմաններում Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը, Տիգրան Արմենի Արզումանյանը, Նվեր Տիգրանի Շահբազյանը։ Իսկ Համլետ Գրենիկի Միրզոյանը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ։