Ադրբեջանի ԿԸՀ-ն չեղարկել է ընդդիմադիր գործչի թեկնածությունը

Ադրբեջան - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Բաքվում, արխիվ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է ընդդիմադիր գործիչ Մազահիր Շահվելեդովի թեկնածությունը:

Իշխանությունները այդ որոշումը պայմանավորել են պատգամավորի թեկնածուի «երկրորդ քաղաքացիության հանգամանքով»: Մինչդեռ «Թուրան» գործակալության հետ զրույցում ընդդիմադիր գործիչը հավաստիացրել է, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 2015 թվականին: