Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԺ-ի կողմից ընդունված այդ օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
«Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով», - հայտնում են նախագահի աշխատակազմից: