Կադիրովին քննադատող բլոգերին մահացած են գտել Ֆրանսիայի հյուրանոցներից մեկում

Բլոգեր Իմրան Ալիևը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին քննադատող բլոգեր Իմրան Ալիևի մարմինը՝ դանակով հասցված բազմաթիվ վերքերով, հայտնաբերվել է Ֆրանսիայի հյուրանոցներից մեկում:

France-Presse լրատվական գործակալությունը, վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները, հաղորդում է, որ Բելգիայում բնակվող բլոգերին, ով ինտերնետում հանդես էր գալիս Մանսուր Ստարի անվանումով, հյուրանոցի իր համարում մահացած են գտել հունվարի 30-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Բելգիայի սահմանին մոտ գտնվող Լիլ քաղաքում: Նա Բելգիայից Ֆրանսիա էր եկել նախօրեին, ենթադրաբար ազգությամբ չեչեն մի անձի հետ:

Սա առաջին անգամը չէ, որ Եվրոպայում սպանվում են Ռամզան Կադիրովին քննադատող մարդիկ: