Բերդիմուհամեդովը նոր քաղաք է կառուցում

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարությանը կարգադրել է նոր քաղաք կառուցելու համար 1,5 միլիարդ դոլար հատկացնել՝ արտասահմանյան երկրներից շինանյութ և անհրաժեշտ սարքավորումներ գնելու։

Նոր քաղաքը, որի անունը դեռևս որոշված չէ, լինելու է Ահալ շրջանի կենտրոնը: Անցած տարվանից այդ շրջանի ղեկավար է դարձել նախագահի միակ որդին՝ 38-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը: