Իրան է ժամանել ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ընդունում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելին, Թեհրան, 3-ը փետրվարի, 2020թ.

Այսօր Թեհրան է ժամանել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը: Իրանի մայրաքաղաքում նա բանակցություններ է անցկացնում երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Արևմտյան աղբյուրների գնահատմամբ՝ Բորելի այցը 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի փրկության վերջին փորձն է:

Համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր 2018-ի գարնանը:

Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվեց այս տարվա հունվարի սկզբին` գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հաշվված օրեր անց: