Լոնդոնում երիտասարդը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով 3 մարդու

Միացյալ Թագավորություն - Իրավապահները դեպքի վայրում, Լոնդոն, 2-ը փետրվարի, 2020թ.

Երեկ Լոնդոնում մի երիտասարդ դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու, որոնցից մեկը ծանր վիճակում է: Հարձակվողը՝ 20-ամյա Սուդեշ Ամմանը, սպանվել է ոստիկանների կողմից։

Ամմանն օրեր առաջ էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել բանտից, որտեղ երկու տարի առաջ կայացված դատավճռով պատիժ էր կրում ծայրահեղական նյութեր տարածելու համար:

Այսօր Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կհայտարարի լրացուցիչ միջոցառումների մասին, որոնք կառավարությունն առաջարկում է ձեռնարկել նման հարձակումները կանխելու համար: