Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 362-ի, վարակված է 17 հազար 300 մարդ:
Ռուսաստանն անորոշ ժամանակով ընդհատում է մարդատար գնացքների ուղևորությունը Չինաստան, ռուսաստանցիները վարակի բռնկման օջախից՝ Չինաստանի Հուբեյ նահանգից տարհանվում են ռազմական ինքնաթիռներով, իսկ երկկողմ համաձայնագրով Չինաստանի քաղաքացիների համար նախատեսված առանց վիզայի ճամփորդությունը ժամանակավորապես սահմանափակված է:
Հայաստանը, ինչպես երեկ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արդեն ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։