ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն կմեկնի Թեհրան

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը, արխիվ, Բրյուսել

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը վաղը կմեկնի Թեհրան, որտեղ կբանակցի Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Վերլուծաբանների համոզմամբ` այդ այցը 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերջնական չեղարկումից փրկելու Եվրամիության վերջին փորձն է:

2018 թվականի մայիսին Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի վճռով դուրս է եկել 2015 թվականին Իրանի և միջազգային տերությունների կնքած պայմանագրից:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը պայմանագիրն ուժի մեջ թողնելու աջակիցներ են:

Վաշինգտոնը Թրամփի որոշումից հետո վերականգնել և էլ ավելի է խստացրել Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները:

Իրաքում ամերիկացիների կողմից իրանցի բարձրաստիճան գեներալ Քասեմ Սոլեյմանիին սպանելուց հետո Թեհրանը հայտարարել է, որ այլևս չի հետևելու միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորությանը և ավելացնելու է ցենտրիֆուգներով ուրանի հարստացման աստիճանն ու քանակը:

Հարստացված ուրանից ստացվող պլուտոնիումը միջուկային ռումբի ստեղծման անհրաժեշտ բաղադրիչն է: