Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի կառավարության աջակցությունը երկրի տնտեսական զարգացմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալմաթիում հանդիպելով Ռուսաստանի կառավարության ղեկավարին:
Սա Փաշինյանի առաջին հանդիպումն է Միխայիլ Միշուստինի հետ, ով պաշտոնը ստանձնել է շաբաթներ առաջ՝ Դմիտրի Մեդվեդևիի կառավարության ականկալ հրաժարականից հետո:
«Իհարկե, մեր երկրների, մեր կառավարությունների միջև մշտապես եղել են և կլինեն լավ, ջերմ հարաբերություններ: Միաժամանակ, կարծում եմ՝ մենք միշտ կարող ենք դրանք նոր մակարդակի բարձրացնել, և հուսով եմ, որ համագործակցելով կարող ենք հասնել դրան», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Միշուստինի հետ մոտ ապագայում կհանդիպի Երևանում, որտեղ այս տարի կանցկացվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերից մեկը: