Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, ինչպես նաև կօգնի վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ ժամանելով Կիև:
Ուկրաինայի նախագահի ու արտգործնախարարի հետ բանակցություններից հետո պետքարտուղարը նաև ընդգծել է՝ Նահանգները երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը:
Երկօրյա այցի առաջին իսկ ժամերին Փոմփեոն հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայի արևելքում՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատական շրջաններում զոհված զինվորների հիշատակին: 2014-ից շարունակվող այս հակամարտության հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, ավելի քան 13,000 մարդ է զոհվել: Ավելի վաղ՝ այս շաբաթասկզբին, Վաշինգոտնը նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի բռնակցման համար: