Ալմաթիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Երկու ղեկավարները Ղազախստան են մեկնել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին:
Ավելի վաղ, դիմելով գործընկերներին, Հայաստանի վարչապետը հայտարարել էր՝ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ և տրանսպորտային շուկա ստեղծելու ուղղությամբ՝ ապահովելով ոչ խտրական մոտեցումներ գնագոյացման ու տարիֆների ոլորտներում: