2.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Սպիտակից 10 կմ հարավ-արևելք

Այսօր՝ ժամը 07:14-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: