Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: