ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 7 հոգու և մոսկովյան մասնավոր երկաթուղային ընկերության նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարության շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հերթական պատժամիջոցներն է կիրառել 7 անձի և մոսկովյան մասնավոր երկաթուղային ընկերության նկատմամբ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հետ կապված:

Պատժամիջոցները նշանակում են ֆիզիկական անձանց և ընկերությունների կողմից վերահսկվող ակտիվների սառեցում:

Այդ ցուցակում են հայտնվել Սևաստոպոլի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևը, Ղրիմի կառավարության ղեկավար Յուրի Գոցանյուկը, Սևաստոպոլի օրենսդիր ժողովի նոր ղեկավար Վլադիմիր Նեմցևը, Դաշնության խորհրդի անդամ Եկատերինա Ալբատաևան և ընտրական հանձնաժողովների 3 ղեկավարներ: Երեկ նրանց դեմ սահմանափակումներ կիրառեց Եվրամիությունը: