Վարչապետի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից Գեղամ Վարդանյանին ազատելու մասին։ Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ: