Ժամկետային զինծառայողի վիրավորվելու փաստով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Պարտադիր ժամկետային զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելը), տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Հաղորդագրությունում նշված է, որ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 2։55-ի սահմաններում ծանր վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Նվեր Արմանի Ավետիսյանը: