Արցախի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Նվեր Արմանի Ավետիսյանը ծանր վիրավորվել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը հունվարի 28-ին ժամը 2:55-ի սահմաններում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում: