Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 132-ի, վարակվածների թիվը մոտ 6000 է կազմում:
Ավելի քան 9000 կասկածելի դեպք կա:
Տասնյակ դեպքեր են արձանագրվել Չինաստանի սահմաններից դուրս՝ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և այլուր:
Չինաստանի իշխանությունները արգելափակել են մուտքը Հուբեյ նահանգի 17 քաղաքներ, որտեղ ենթադրաբար ծագել է վարակը, որի մասին առաջին անգամ հայտարարվեց դեկտեմբերին:
Շարունակվում են տարբեր երկրների փորձերը՝ տարհանելու իրենց քաղաքացիներին տվյալ նահանգից:
Այսօր առավոտյան 240 ամերիկացի է տարհանվել Ուհանից: Ինքնաթիռը ուղևորվել է դեպի ԱՄՆ: