Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ սպասվում է նաև հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախորդ անգամ հանդիպել էին Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին: Մնացականյանը և Մամեդյարովը քննարկել էին հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը: