Ռուսաստանի ՍԴ-ն կվերանայի ակտիվիստ Կոնստանտին Կոտովի գործը

Ակտիվիստ Կոնստանտին Կոտովն ակցիա է անում Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Ռուսաստանի Սահմանադրական դատարանը որոշել է վերանայել ակտիվիստ Կոնստանտին Կոտովի գործը: 2019 թվականի սեպտեմբերին նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զանգվածային ցույցերի անցկացման կանոնները խախտելու համար:

Հունվարի 25-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը կարգադրել էր ստուգել Կոտովի պատժի օրինականությունը: