Թալիբան խմբավորումը պնդում է՝ Աֆղանստանում կործանվել է ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության օդանավերից

Աֆղանական ծայրահեղական Թալիբան խմբավորումը պնդում է, որ Ղազնի նահանգում կործանված օդանավը ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության օդանավերից է:

Առայժմ, սակայն, հստակ չէ՝ կստանձնի օդանավի խոցման պատասխանատվությունը Թալիբան խմբավորումը:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ՝ թալիբանների առաջնորդը հայտարարել է, թե օդանավը խոցվել է: Մի շարք այլ գործակալությունների փոխանցմամբ՝ նույն անձը հայտարարել է, թե օդանավը կործանվել է:

Պաշտոնական Քաբուլը առայժմ չի հաստատել թալիբանների պնդումները, թե օդանավը ամերիկյան ռազմական օդանավ էր, որը տեղափոխում էր ամերիկացի զինծառայողներ:

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները: Ավելի վաղ հաղորդվել է, որ 83 ուղևոր տեղափոխող օդանավը, որը պատկանում է աֆղանական Ariana ավիաընկերությանը վթարի է ենթարկվել, սակայն ավելի ուշ ավիաընկերությունը հերքել է այդ պնդումները: